Իրանի կառավարությունը հունվարի 9-ը համազգային սգո օր է հայտարարել
Իրանի կառավարությունը Թեհրանի մոտ ինքնաթիռի վթարի եւ Ղասեմ Սոլեյմանիի հուղարկավորության ժամանակ հրմշտոցի հետեւանքով զոհերի համար հունվարի 9-ը համազգային սգո օր է հայտարարել, հայտնում է ԻՌՆԱ-ն։
«Ցավակցություն հայտնելով սպանված գեներալ Ղասեմ Սոլեյմանիի հետ հրաժեշտի արարողության ժամանակ Կերման քաղաքում զոհված եւ այսօր առավոտյան ավիավթարի հետեւանքով զոհված մեր հայրենակիցների ընտանիքներին՝ կառավարությունը հունվարի 9-ը հայտարարում է ազգային սգո օր»,- Twitter-ում գրել է Իրանի կառավարության ներկայացուցիչ Ալի Ռաբիին։
Հիշեցնենք, որ Կերման քաղաքում Ղասեմ Սոլեյմանիի հուղարկավորության ժամանակ հրմշտոցի հետեւնաքով ավելի քան 50 մարդ էր զոհվել։
Իսկ հունվարի 8-ի առավոտյան Թեհրանի Խոմեյնիի անվան միջազգային օդանավակայանի մոտ վթարի էր ենթարկվել «Ուկրաինայի միջազգային ավիաուղիների» Boeing-737 ինքնաթիռը, որի մեջ 177 մարդ կար։ Նրանք բոլորը մահացել էին։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց