Թուրքիայի եւ Ռուսաստանի նախագահները կոչ են արել հունվարի 12-ից Լիբիայում հրադադարի ռեժիմ հաստատել
Թուրքիայի եւ Ռուսաստանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ Վլադիմիր Պուտինը կոչ են արել հունվարի 12-ից Լիբիայում հրադադարի ռեժիմ հաստատել։ Այս մասին Ստամբուլում ՌԴ իր գործընկեր Սերգեյ Լավրովի հետ համատեղ ճեպազրույցում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Էրդողանի եւ Պուտինի բանակցությունների ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր եւ տարածաշրջանային թեմաներ։ Տեղի է ունեցել մտքերի փոխանակում՝ կապված Իդլիբում կրակի դադարեցման ռեժիմի, Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ լարվածության, Լիբիայում եւ Իրաքում իրավիճակի հետ։ Նախագահներ Էրդողանը եւ Պուտինը կոչ են արել Լիբիայում կրակի դադարեցման, որը ուժի մեջ կմտնի հունվարի 12-ին, ժամը 00։00»,- ընդգծել է նա։
Չավուշօղլուի խոսքերով՝ առաջնորդները նաեւ քննարկել են «Մերձավոր Արեւելքում լարվածության թուլացմնան միջոցառումները՝ ԱՄՆ-ի եւ Իրանի հարաբերություններում լարվածության սրվելուց հետո»։


















































ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր