Իրանում կործանված ինքնաթիռը մեկ օր առաջ իրականացրել էր Երևան-Կիև չվերթը
Իրանի մայրաքաղաք Թեհրանում վթարի ենթարկված ուկրաինական «Բոինգ 737» ինքնաթիռն այդ չվերթից մեկ օր առաջ մի քանի չվերթ է իրականացրել, այդ թվում նաև Երևան: Այսօր կործանված ինքնաթիռը հունվարի 7-ին իրականացրել էր Երևանի-Կիև չվերթը։ Այս մասին հայտնի է դառնում Flightradar24 կայքից։
Boeing 737 ինքնաթիռը հունվարի 7-ին Կիևից ժամանել է Երևան և նույն օրը Երևանից մեկնել Կիև։ Ապա Կիևից իրականացրել է դեպի Միլան չվերթը՝ հետադարձով և այնուհետև մեկնել Թեհրան: Թեհրանից ինքնաթիռը օդ է բարձրացել առավոտյան 6։12-ին և որոշ ժամանակ անց կործանվել։
Հիշեցնենք,որ Թեհրանի մոտակայքում կործանված ինքնաթիռն արտադրվել էր 2016 թվականին և վերջին անգամ տեխնիկական սպասարկում էր անցել հունվարի 6-ին: Վերջին պլանային տեխնիկական սպասարկումն անցել էր 2020 թվականի հունվարի 6-ին: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը՝ հղում անելով «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերության մամուլի ծառայությանը: Նշվում է, որ օդանավում գտնվել է 179 մարդ՝ ուղևորներն ու անձնակազմը, բոլորը զոհվել են:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց