Ինչպես իրանցիները, այնպես էլ ամերիկացները բլեֆ են անում. ռուսաստանցի փորձագետ
Իրանա-ամերիկյան դիմակայությունում բլեֆը բավական շատ է ինչպես ամերիկյան, այնպես էլ իրանական կողմից։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հունվարի 8-ին ասաց քաղաքագետ, Մերձավոր Արեւելքի եւ Կովկասի խնդիրների փորձագետ Ստանիսլավ Տարասովը։
«Այո, իրավիճակը բարդ է, եւ պետք է պարզել այն, բայց պատերազմ չի լինի՝ չնայած այն բանին, որ շատերն են սպասում դրան։ Իրանը միայնակ խոր առճակատման չի գնա ԱՄՆ-ի դեմ, պատերազմ չի ուզում նաեւ Վաշինգտոնը»,- նշել է նա։
Փորձագետն ավելացրել է, որ Իրանի հրթիռային հարվածները համենայնդեպս հետաքրքրություն են առաջացնում աշխարհաքաղաքական տեսանկյունից՝ հաշվի առնելով, որ դրանք հասցվել են Բաղդադի մոտ եւ Իրաքյան Քրդստանի տարածքում գտնվող ամերիկյան ռազմակայանին։
Հիշեցնենք, որ հունվարի 8-ին իրանական ԶՈւ-ն Երկիր-Երկիր դասի տասնյակ բալիստիկ հրթիռներով հարվածներ է հասցրել իրաքյան Ալ Անբար նահանգի ամերիկյան ռազմակայանին։ Հարվածը գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության պատասխանն էր։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց