Ճապոնիայի վարչապետը Մերձավոր Արեւելքում շրջագայությունը հետաձգել է Իրանի հարձակման պատճառով
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հետաձգել է հունվարի 11-ից նախատեսված այցը Մերձավոր Արեւելք, այդ թվում՝ Սաուդյան Արաբիա եւ Արաբական Միացյալ Էմիրություններ, ԱՄՆ-ի եւ Իրանի ռազմական առճակատման սրման պատճառով, հայտնում է «Կիոդո» գործակալությունը:
Գործակալության տեղեկություններով՝ վարչապետը հրահանգել է մյուս երկրների հետ սերտ համագործակցությամբ ապահովել տարածաշրջանում ճապոնացի քաղաքացիների անվտանգությունը եւ լիովին պատրաստվել անկանխատեսելի հանգամանքներին:
Կառավարության գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան լրագրողներին ասել է, որ Տոկիոն շահագրգիռ երկրներին կոչ է անում բոլոր դիվանագիտական ջանքերը ներդնել տարածաշրջանում լարվածության թուլացման համար:
Չորեքշաբթի ավելի վաղ Սինձո Աբեն հրավիրել էր Ազգային անվտանգության խորհրդի նիստ՝ կապված Իրաքի տարածքում ԱՄՆ ռազմակայաններին Իրանի հրթիռային հարվածների հետ: Ինչպես սպասվում էր, նիստի ժամանակ քննարկվել է այդ հարվածների հետ կապված իրավիճակը, որոնք ձեռնարկվել են Բաղդադի օդանավակայանում ԱՄՆ հարձակումից եւ ԻՀՊԿ «Ղուդս» հատուկ ստորաբաժանման հրամանատար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիին ոչնչացնելուց հետո:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց