Ուկրաինական ինքնաթիռի ուղեւորներից եւ անձնակազմից որեւեէ մեկը հազիվ թե ողջ մնացած լինի. իրանցի փրկարարներ
Որեւէ վկայություն չկա այն մասին, որ ուկրաինական ինքնաթիռում գտնվող ուղեւորներից եւ անձնակազմից որեւէ մեկը կարող է ողջ մնացած լինել։ Այս մասին իրանական ԻՍՆԱ տեղեկատվական գործակալության թղթակցի հետ զրույցում ասել է Իրանի Կարմիր կիսալուսնի փրկարար ծառայության ղեկավար Մորթեզա Սալիմին։ Նրա խոսքով՝ նվազագույնն են շանսերը, թե փրկարարներին կհաջողվի որեւէ մեկին ողջ գտնել։
Հիշեցնենք, որ «Ուկրաինայի միջազգային պետական ավիաուղիների» ինքնաթիռը, որը կատարում էր Թեհրան-Կիեւ չվերթը, կործանվել է Իրանի մայրաքաղաքի հարավում գտնվող միջազգային օդանավակայանից կատարած թռիչքից շատ չանցած։ «Բոինգ-737»-ում 180 մարդ կար։ Ինքնաթիռի կործանման տեղեկությունները ստացվել են տարածաշրջանում իրավիճակի սրման, Իրանի կողմից Իրաքում գտնվող ամերիկյան երկու բազաներին հասցված հարվածների ֆոնին։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց