Եվրամիությունը դատապարտել է Լիբիա զորք ուղարկելու Թուրքիայի ծրագրերը
ԵՄ-ի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ժոզեպ Բորելը կոչ է արել դադարեցնել օտարերկրյա միջամտությունը և դատապարտել է Լիբիա զինվորականներին ուղարկելու Թուրքիայի որոշումը, գրում է Reuters գործակալությունը։
Նա խնդրել է անհապաղ դադարեցնել բռնություններն ու արտաքին միջամտությունը՝ հավելելով, որ նկատի ունի Թուրքիայի գործողությունները։ «Ակնհայտ է, որ դա հղում էր Թուրքիայի՝ իր զորքերը Լիբիա ուղարկելու որոշմանը, որը մենք դատապարտում ենք: Թուրքիայի որոշումն առաջացնում է մեր անհանգստությունը»,- հայտնել է Բորելը։
Նրա խոսքով՝ կողմերը պետք է նստեն բանակցությունների սեղանի շուրջ և դիվանագիտական մեթոդներով լուծեն առաջացած հակամարտությունը։ «Շարունակական բռնությունը չի լուծի հակամարտությունը, փոխարենը կավելացնի ժողովրդի տառապանքը»,- հայտնել է նա և հավելել, որ «արտաքին միջամտությունը ճգնաժամ է սնուցում»։
Ավելի վաղ Էրդողանը հաստատել էր Թուրքիայի և Լիբիայի ազգային համաձայնության կառավարության միջև կնքված ռազմական համագործակցության համաձայնագիրը: Թուրքական Միլլի մեջլիսում կայացած քվեարկության արդյունքում Էրդողանին՝ Լիբիա զորք ուղարկելու մանդատ տալու օգտին քվեարկել է 323 պատգամավոր, դեմ՝ 184: Դեկտեմբերի 26-ին Լիբիայի ազգային համաձայնության կառավարությունը ռազմական օգնության վերաբերյալ պաշտոնական խնդրանքով դիմել էր թուրքական կողմին:
Լիբիայում երկիշխանություն է տիրում՝ արևելքում իշխում է ընտրված խորհրդարանը, իսկ Տրիպոլիում, այսինքն՝ արևմուտքում, ՄԱԿ-ի և ԵՄ-ի աջակցությամբ կազմավորված կառավարությունը: Արևելյան հատվածի իշխանությունները գործում են Տրիպոլիից անկախ և համագործակցում են Լիբիական ազգային բանակի հետ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց