Սոլեյմանիին հրաժեշտ տալու ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվածների թիվը հասել է 50-ի, տուժածներինը՝ 200-ի
Իրանի Քերման քաղաքում գեներալ Քասեմ Սոլեյմանիի հրաժեշտի արարողության ժամանակ ավելի քան 50 մարդ է զոհվել հրմշտոցի հետևանքով, ավելի քան 200-ը տուժել են, հայտնում է ria.ru-ն՝ իրանական լրատվամիջոցներին հղումով։
Ավելի վաղ հաղորդվել էր 40 զոհվածների և 213 տուժածների մասին:
«Այդ պատահարի զոհերի թիվը գերազանցում է 50-ը, նրանց մեծ մասը տղամարդիկ են», – հայտնել է Քերման նահանգի դատական բժշկության կազմակերպության ղեկավարը։
Իրանցի գեներալ Քասեմ Սուլեյմանիի հրաժեշտի արարողությունը նրա հայրենի Քերման քաղաքում սկսվել է երեքշաբթի առավոտյան: Ինչպես հաղորդում են տեղական ԶԼՄ-ները, գեներալին հրաժեշտ տալ ցանկացողների մեծ քանակի, ինչպես նաև թաղման թափորի ժամանակ առաջացած հրմշտոցի պատճառով նրա հուղարկավորությունը հետաձգվել է:
Հիշեցնենք, որ հունվարի 3-ին Բաղդադում սպանվել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սուլեյմանին: Գեներալի սպանությունից հետո Իրանի ԱԳՆ է կանչվել Շվեյցարիայի դեսպան Մարկուս Լեյթները, որը ներկայացնում է ԱՄՆ շահերը Թեհրանում:
Հաղորդվում է նաև, որ ԱՄՆ Զինված ուժերը բարձր մարտունակության են բերվել իրանցի գեներալի սպանությունից հետո: Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին խոստացել է վրեժ լուծել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանության համար:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց