ԱՄՆ մաքսատուրքերը հանգեցրել են ֆրանսիական միջին դասի գինիների արտահանման անկման
ԱՄՆ սահմանած պատժամիջոցները հանգեցրել են ֆրանսիական միջին դասի գինիների արտահանման անկման, հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարարին առընթեր պետքարտուղար Ժան-Բատիստ Լեմուանը, հայտնում է Reuters-ը:
«Մենք կարող ենք տեսնել ազդեցությունը, որին հիմնականում ենթարկվել են միջին դասի գինիները... Ֆրանսիական գինու եւ ալկոհոլային ըմպելիքների հատվածը մտահոգություն է հայտնում աշնանից»,- նշել է Լեմուանը:
Ընդ որում՝ նա խուսափել է կոնկրետ թվեր ներկայացնել՝ նշելով, որ առեւտրի վերաբերյալ ավելի ճշգրիտ վիճակագրություն կհրապարակվի չորեքշաբթի:
ԱՄՆ-ն ֆրանսիական գինու արտահանման ամենախոշոր շուկան է: 2018 թվականի տվյալներով՝ Միացյալ Նահանգներ ֆրանսիական գինու արտահանումը կազմել է 1 մլրդ դոլար:
Հիշեցնենք, որ ֆրանսիական գինին հայտնվել էր եվրոպական այն ապրանքների ցանկում, ներառյալ կպչուն ժապավենը եւ իտալական պանիրը, որոնց համար ԱՄՆ-ն ԱՀԿ հավանությամբ սահմանել էր 25-տոկոսանոց մաքսատուրքեր:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց