Իսրայելը դեմ է Իրանի և ԱՄՆ-ի հակամարտությանը ներգրավվելուն. Նեթանյահու
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը ոչ մի կապ չունի Բաղդադի օդանավակայանի ուղղությամբ ԱՄՆ-ի հրթիռային հարվածի հետ, որի հետևանքով սպանվել է իրանցի գեներալ Քասիմ Սոլեյմանին, ուստի Թել Ավիվը չպետք է ներգրավվի Վաշինգտոնի և Թեհրանի միջև հակամարտությանը, գրում է «Անադոլու» գործակալությունը։
Ըստ իսրայելական ԶԼՄ-ների, այդ հայտարարությունը վարչապետ Բենիամին Նեթանյահուն հնչեցրել է Իսրայելի անվտանգության խորհրդի արտահերթ նիստի ժամանակ:
Միևնույն ժամանակ, ինչպես գրում է աղբյուրը, Նեթանյահուն հանձնարարել է կառավարության անդամներին հանդես գալ Սոլեյմանիի սպանության վերաբերյալ ամերիկամետ հայտարարություններով:
Հիշեցնենք, որ հունվարի 3-ին Բաղդադում սպանվել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սուլեյմանին: Գեներալի սպանությունից հետո Իրանի ԱԳՆ է կանչվել Շվեյցարիայի դեսպան Մարկուս Լեյթները, որը ներկայացնում է ԱՄՆ շահերը Թեհրանում:
Հաղորդվում է նաև, որ ԱՄՆ Զինված ուժերը բարձր մարտունակության են բերվել իրանցի գեներալի սպանությունից հետո: Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին խոստացել է վրեժ լուծել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանության համար:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց