Սոլեյմանիի սպանությունը տեղի է ունեցել Իրանի նկատմամբ ագրեսիվ գործողություններ ձեռնարկելու Պոմպեոյի հորդորներից հետո
Իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը Իրանի նկատմամբ ագրեսիվ գործողություններ ձեռնարկելու ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հորդորների արդյունք է, գրում է The Washington Post-ը՝ հղում անելով անանուն աղբյուրին:
Պարբերականը նշում է, որ Իրաքում ԱՄՆ դեսպանատան վրա հարձակումից հետո Պոմպեոն սկսել է խորհրդակցել Պենտագոնի, դեսպանատան եւ ԱՄՆ այլ բարձրաստիճան ներկայացուցիչների հետ:
Բացի այդ, անցած շաբաթվա ընթացքում ԱՄՆ պետքարտուղարը մի քանի անգամ զանգել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, որի արդյունքում Պոմպեոյի եւ փոխնախագահ Մայք Փենսի կոչերից հետո որոշել է արտոնել իրանցի գեներալի սպանությունը:
Պարբերականը նշում է, որ Բաղդադի օդանավակայանի ուղղությամբ ավիահարվածը բյուրոկրատական հաղթանակ էր Պոմպեոյի համար, ինչը հղի է բազմաթիվ լուրջ ռիսկերով՝ Մերձավոր Արեւելքում երկարատեւ պատերազմով, պատժիչ գործողություններով, Իրաքի կողմից բացասական արձագանքով, որն արդեն հավանություն է տվել երկրի տարածքից ամերիկյան զորքերի դուրսբերմանը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց