Ընդդիմության թեկնածու Զորան Միլանովիչը հաղթել է Խորվաթիայում կայացած նախագահական ընտրություններում
Խորվաթիայի նախկին վարչապետ եւ ընդդիմադիր խոշոր ուժի՝ Սոցիալ-դեմոկրատական կուսակցության թեկնածու Զորան Միլանովիչը հաղթել է երկրի նախագահի ընտրություններում՝ հայտնել է երկրի պետական ընտրական հանձնաժողովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Նրա մրցակիցն էր գործող նախագահ Կոլինդա Գրաբար Կիտարովիչը:
«Տվյալների 100 տոկոս հաշվարկի արդյունքներով ՝ Միլանովիչը ստացել է 1 մլն 34 հազար ձայն, Գրաբար Կիտարովիչը՝ 929 հազար: Մասնակցությունը կազմել է մոտ 55 տոկոս»,- ասվում է պետական ընտրական հանձնաժողովի հայտարարության մեջ:
Ընտրությունների ընթացքին հետեւել են 24 հազար տեղական եւ արտասահմանցի դիտորդներ: Ընտրություններն անցել են առանց միջադեպերի եւ խախտումների: Կիրակի երեկոյան Միլանովիչն արդեն հայտարարել է հաղթանակի մասին, իսկ Գրաբար Կիտարովիչն ընդունել է պարտությունը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց