ԱՄՆ Կոնգրեսում Թրամփին կոչ են արել օրենք կարդալ և հիշեցրել են, որ նա բռնապետ չէ
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հարցերով կոմիտեն նախագահ Թրամփին հիշեցրել է, որ նա բռնապետ չէ և խորհուրդ է տվել օրենքներ կարդալ, տեղեկացնում է կոմիտեի թվիթերյան էջը:
Նման կերպով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատասխանել է Թրամփի գրառմանը, որում վերջինս հայտարարել է, որ սոցիալական կայքում իր հաղորդագրությունները ԱՄՆ Կոնգրեսի համար կծառայեն որպես ծանուցում Իրանի ագրեսիային պատասխան հարված հասցնելու մասին:
«Իրավական տեսանկյունից նման ծանուցում չի պահանջվում, սակայն բոլոր դեպքերում այն տրվել է»,- նշել է ԱՄՆ նախագահը:
Ի պատասխան` կոմիտեն նշել է որ, այդ «հրապարակումերը կծառայեն որպես հիշեցում այն մասին, որ ԱՄՆ սահմանադրության համապատասխան Կոնգրեսը ռազմական լիազորություններ ունի»:
«Ինչպես նաև պետք է կարդաք ռազմական գործողությունների պայմաններում լիազորությունների մասին օրենքը և հիշեք, որ բռնապետ չեք»,- ասվում է կոմիտեի հայտարարությունում:
Մինչ այդ դեմոկրատները Կոնգրեսում հարց էին բարձրացրել այն մասին, թե արդյոք Թրամփն իրավունք է ունեցել առանց Կոնգրեսի հավանության ռազմական հարվածի վերաբերյալ հրաման տալ, քանի որ այդ պարագայում Իրանի հնարավոր պատասխանը հաշվի չի առնվել:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց