Եվրամիությունը Իրանի ԱԳ նախարարին հրավիրել է Բրյուսել
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելը «Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆին հրավիրել է Բրյուսել՝ քննարկելու Իրաքում ապաԷսկալացման հարցը»: Այս մասին ասված է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության հայտարարության մեջ, գրում է Reuters գործակալությունը:
Բորելը խորը մտահոգություն է հայտնել Բաղդադի օդանավակայանի շրջակայքում ԱՄՆ-ի ավիահարվածի հետևանքով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանության կապակցությամբ, գրում է աղբյուրը:
Բորելը Իրանին կոչ է արել «ուշադիր մտածել ցանկացած արձագանքի մասին» և Զարիֆին հրավիրել է Բրյուսել՝ քննարկելու Մերձավոր Արևելքի իրադրությունը և Թեհրանի հետ միջուկային գործարքը պահպանելու հարցը:
Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի ռազմական խորհրդականը կիրակի օրը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգների կողմից իր երկրի ամենաազդեցիկ հրամանատարներից մեկի սպանությանը Իրանի պատասխանը, անկասկած, ռազմական պատասխան կլինի «ռազմական օբյեկտների դեմ»:
«Թույլ տվեք ձեզ մի բան ասել. մեր ղեկավարությունը պաշտոնապես հայտարարել է, որ մենք երբեք պատերազմի չենք ձգտել և չենք ձգտի: Այդ Ամերիկան պատերազմ սկսեց: Միակ բանը, որ կարող է վերջ դնել պատերազմի այս շրջափուլին այն է, որ ամերիկացիները ստանան այնպիսի հարված, որ հավասարազոր է նրանց հասցրած հարվածին»,- ասել էր նա:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց