Հռոմի Ֆրանցիսկոս պապը ԱՄՆ-ի և Իրանի միջև աճող լարվածության ֆոնին կողմերին երկխոսության և զսպվածության կոչ է արել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը ԱՄՆ-ի և Իրանի միջև աճող լարվածության ֆոնին կողմերին երկխոսության և զսպվածության կոչ է արել: Այս մասին գրում է Reuters գործակալությունը:
Ելույթ ունենալով Վատիկանում «Անգելուս» կիրակնօրյա աղոթքի ժամանակ՝ Հռոմի Պապը պետությունների անուններ չի նշել, սակայն ընդգծել է «լարվածության սարսափելի մթնոլորտը, որն այժմ տիրում է աշխարհի շատ մասերում:
«Ես կոչ եմ անում բոլոր կողմերին երկխոսություն և զսպվածություն պահպանել և հեռու վանել թշնամանքի ստվերը»,- ասել է նա:
«Պատերազմը միայն մահ ու ավերում է բերում»,- հավելել է Հռոմի Ֆրանցիսկոս պապը:
Հիշեցնենք, որ հունվարի 3-ին Բաղդադում սպանվել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սուլեյմանին:
Այսօր գեներալ Ղասեմ Սուլեյմանիի մարմինը տեղափոխել են Իրան. տեղի է ունենում հրաժեշտի արարողությունը: Հուղարկավորությունը տեղի կունենա երեքշաբթի օրը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց