Իրանի խորհրդարանի խոսնակը խորհուրդ է տվել ԱՄՆ-ին հանել զորքերը Մերձավոր Արեւելքից
Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին խորհուրդ է տվել ամերիկացի պաշտոնատար անձանց հանել զորքերը Մերձավոր Արեւելքից եւ «փախչել» տարածաշրջանից, տեղեկացնում է Mehr-ը։
Կիրակի խորհրդարանի նիստի ժամանակ Լարիջանին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Կուդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունն անվանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «բարբարոսական» քայլ եւ «ահաբեկչական, ռազմական գործողություն»։
«Դա անելով՝ դուք տարածաշրջանի անվտանգությունը դրել եք սպառնալիքի տակ եւ պետք է պատասխանատվության ենթարկվեք... Ձեր հիմարությունը սպառնալիքի տակ է դրել այս հսկայական տարածաշրջանում գտնվող ամերիկացիների կյանքը»,- դիմել է ԱՄՆ-ին Լարիջանին իր ելույթում։
Նա միանգամայն անհիմն է անվանել Միացյալ Նահանգների հայտարարությունները, թե, իբր, Սոլեյմանին ծրագրում էր քայլեր՝ ուղղված ԱՄՆ-ի դեմ Սիրիայում, Լիբիայում եւ Իրաքում։


















































ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր