Ճապոնիան խոստացել է խստացնել իմիգրացիոն ստուգումները սահմանին Կառլոս Գոնի փախուստից հետո
Ճապոնիայի արդարադատության նախարար Մասակո Մորին կիրակի հայտարարել է, որ Nissan ընկերության նախկին գլխավոր տնօրեն Կառլոս Գոնի փախուստը աններելի է, եւ խոստացել է խստացնել իմիգրացիոն ստուգումները սահմանին, տեղեկացնում է Associated Press-ը։
Մորին տեղեկացրել է, որ իր հրամանով սկսվել է հետաքննություն Գոնի այն հայտարարությունից հետո, թե նա թաքնվում է Լիբանանում։
Նա նշել է, որ Տոկիոյից Գոնի հեռանալու տեսագրություններ չկան։ Մորիի խոսքով՝ Nissan-ի նախկին գլխավոր տնօրենին գրավով ազատ արձակելու միջնորդությունը մերժվել է, եւ Ինտերպոլը Գոնի հանդեպ հետախուզում է հայտարարել։
Ավելի վաղ՝ երեքշաբթի, Le Monde պարբերականը, հղում կատարելով իր աղբյուրներին, տեղեկացրել էր, որ գործողությունն իբր պլանավորել է Կառլոս Գոնի կինը՝ Քարոլը։ Պարբերականի տեղեկատվությամբ՝ Քարոլ Գոնը ամուսնու հետ միասին եղել է Բեյրութից Ստամբուլ թռչող ինքնաթիռում։ Ինչպես գրել է պարբերականը, փախուստը, հավանաբար, պատրաստվել է երկար ժամանակ, իսկ դրա նախապատրաստմանը մասնակցել են նրա խորթ եղբայրները, «որոնք հիանալի կապեր ունեն Թուրքիայում»։
Ինքը՝ Գոնը, հերքում է կնոջ մասնակցությունն իր փախուստին։
Հինգշաբթի հայտնի էր դարձել, որ Թուրքիայի ոստիկանությունը կալանավորել է յոթ մարդու Կառլոս Գոնի փախուստի կազմակերպմանը հանցակցության կասկածանքով։ Բացի այդ, Լիբանանի իշխանություններն Ինտերպոլից ստացել են այսպես կոչված «կարմիր ծանուցում» Renault-Nissan-ի նախկին տնօրենի կալանավորման միջազգային օրդերի մասին։
Առաջիկա օրերին, հավանաբար հունվարի 8-ին, Գոնը պետք է տա փախուստից հետո առաջին մամուլի ասուլիսը։ Ինչպես տեղեկացնում են ֆրանսիական լրատվամիջոցները, գործարարն անձամբ կընտրի լրագրողներին, որոնց թույլ կտան մասնակցել այդ հանդիպմանը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց