«Իրանը կպատասխանի ԱՄՆ բարձրաստիճան ներկայացուցչի սպանությամբ». ԱՄՆ ԿՀՎ նախկին ղեկավար
ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարի նախկին պաշտոնակատար Մայքլ Մորելը կարծիք է հայտնել, որ իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության նպատակով ԱՄՆ իրականացրած ռազմական գործողությանն Իրանը կպատասխանի՝ այդ թվում նաև ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյայի սպանությամբ: Այս մասին տեղեկացնում է tass.ru կայքը:
«Առաջին հերթին, տեղի ունեցածի «արդյունքը» մահացած ամերիկացիները կլինեն, մահացած խաղաղ ամերիկացիները: Հնարավոր է` առաջիկա մի քանի օրում, ցանկացած տեղ, որտեղ Իրանն իր դրածոներն ունի: Ամենահավանական վայրն Իրաքն է: Սակայն բացառված չեն նաև Լիբանանը, Բահրեյնը, Մերձավոր Արևելքի այլ վայրերը»,-ասել է նախկին պաշտոնյան:
Բացի այդ, նա կարծում է, որ «Իրանը, ընտրելով իրեն հարմար վայրն ու ժամանակը, ահաբեկչական գործողություն կկազմակերպի», որի զոհը կդառնա ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյա:
«Եվ դա կարող է լինել աշխարհի ցանկացած վայրում»,-նշել է Մորելը:
Նա եզրակացրել է, որ նմանատիպ գործողությունները կարող են տեղի ունենալ նաև ԱՄՆ տարածքում, քանի որ ըստ նրա տվյալների` «Հըզբոլլահ» շարժումը նմանատիպ գործողությունների ծրագիր ունի մշակած նաև ԱՄՆ տարածքում արտակարգ իրավիճակների դեպքում գործողություններ իրականացնելու համար:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Բաղդադում սպանվել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սոլեյմանին: Գեներալի սպանությունից հետո, Իրանի ԱԳՆ է կանչվել Շվեյցարիայի դեսպան Մարկուս Լեյթները, որը ներկայացնում է ԱՄՆ շահերը Թեհրանում:
Հաղորդվում է նաև, որ ԱՄՆ Զինված ուժերը բարձր մարտունակության են բերվել իրանցի գեներալի սպանությունից հետո:
Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին խոստացել է վրեժ լուծել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատ


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց