«Թեհրանը չի ցանկանում լարվածություն տարածաշրջանում». Զարիֆը գեներալ Սոլեյմանիի սպանությունը բնորոշել է որպես ահաբեկչություն
Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո հայտարարել է, որ Թեհրանը չի ցանկանում լարվածություն տարածաշրջանում: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը՝ հղում անելով Իրանի արտգործնախարարության տարածած հայտարարությանը:
«Իրանը չի ցանկանում, որ տարածաշրջանում լարվածություն լինի, իսկ օտարերկրյա ոչ տարածաշրջանային ուժերի միջամտությունը հանգեցնում է իրավիճակի ապակայունացմանը, անվտանգության ոլորտում իրավիճակի վատթարացմանն ու լարվածության սրմանը»,-ասել է նախարարը Թեհրանում՝ իր քաթարցի գործընկեր Մուհամմեդ բեն Աբդուրահման ալ-Թանիի հետ բանակցությունների ընթացքում:
Գեներալ Սոլեյմանիի սպանությունը Զարիֆը բնորոշել է որպես ահաբեկչություն և նշել, որ ԱՄՆ-ն պատասխանատվություն է կրում իր այդ արարքի համար:
Իր հերթին, Քաթարի արտգործնախարարն ընդգծել է, որ Իրաքում տեղի ունեցածից հետո կարևոր է խնդիրները լուծելու խաղաղ ճանապարհ գտնել:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Բաղդադում սպանվել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սոլեյմանին: Գեներալի սպանությունից հետո, Իրանի ԱԳՆ է կանչվել Շվեյցարիայի դեսպան Մարկուս Լեյթները, որը ներկայացնում է ԱՄՆ շահերը Թեհրանում:
Հաղորդվում է նաև, որ ԱՄՆ Զինված ուժերը բարձր մարտունակության են բերվել իրանցի գեներալի սպանությունից հետո:
Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին խոստացել է վրեժ լուծել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց