Տարածաշրջանում ամերիկյան կենսականորեն կարեւոր 35 թիրախներ իրանական ուժերի հասանելիության սահմաններում են. ԻՀՊԿ
Տարածաշրջանում ամերիկյան կենսականորեն կարեւոր 35 թիրախներ իրանական ուժերի հասանելիության սահմաններում են: Այս մասին Քերմեն նահանգում հայտարարել է ԻՀՊԿ հրամանատար, գեներալ Գոլամալի Աբուհամզեհը՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ն եւ Իսրայելը գեներալ-մայոր Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո պետք է լինեն մշտական խուճապի մեջ, փոխանցում է Tasnim-ը:
Նրա խոսքով՝ Իրանն իրեն իրավունք է վերապահում ԱՄՆ-ից վրեժխնդիր լինել լեգենդար գեներալի սպանության համար:
Նա շեշտել է, որ ամերիկացի եւ իսրայելցի պաշտոնյաները պետք է լինեն մշտական սթրեսի վիճակում՝ հարց տալով, թե Իրանը երբ եւ ինչպես կարող է վրեժ լուծել գեներալ Սոլեյմանիի համար: «Արեւմուտքի համար Հորմուզի նեղուցը կենսականորեն կարեւոր (ծովային) մայրուղի է, եւ ամերիկյան ականակիրների ու ռազմանավերի մեծ մասը հատում է Հորմուզի նեղուցը եւ Պարսից ծոցը»,- հավելել է Աբուհամզեհը:
Նրա խոսքով՝ վաղուց են հայտնի Մերձավոր Արեւելքում ամերիկյան կենսականորեն կարեւոր թիրախները: Նա հայտնել է, որ տարածաշրջանում ամերիկյան կենսականորեն կարեւոր 35 թիրախներ Իսլամական Հանրապետության հասանելիության սահմաններում են, Թել Ավիվը նույնպես մեր հասանելիության սահմաններում է»:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց