Վաշինգտոնն անպայման կբախվի իր գործողությունների հետեւանքների հետ. Ռոհանի
Վաշինգտոնն անպայման կբախվի իր գործողությունների հետեւանքների հետ: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին՝ այցելելով զոհված գեներալ Ղասեմ Սոլեյմանիի ընտանիքին, փոխանցում է Mehr-ը:
«Ամերիկացիները չեն հասկացել, թե որքան մեծ սխալ են իրագործել, նրանք իրենց հանցագործության հետեւանքներին կբախվեն ոչ միայն այսօր, այլեւ հետագա տարիներին»,- ասել է Ռոհանին:
Նա ընդգծել է գեներալ Սոլեյմանիի մեծ դերակատարումը տարածաշրջանում ահաբեկչության դեմ պայքարում: «Իրանում եւ տարածաշրջանում, հատկապես Իրաքում, Սիրիայում, Եմենում, Լիբանանում եւ Աֆղանստանում խաղաղության ու անվտանգության ապահովման ճանապարհին նրա ծառայությունները երբեք չեն մոռացվի»,- ասել է Ռոհանին: Նա նշել է, որ գեներալ Սոլեյմանին ոչ միայն մեծ զինվորական հրամանատար էր, այլեւ յուրահատուկ քաղաքական գործիչ եւ ճարպիկ ստրատեգ՝ հավելելով, որ ԱՄՆ հրեշավոր քայլը միայն սաստկացրեց Վաշինգտոնի պաշտոնատար անձանց հանդեպ իրանցի եւ իրաքցի ժողովուրդների ատելությունը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց