Երրորդ համաշխարհային պատերազմի մտավախության պատճառով ԱՄՆ-ում զորակոչային ծառայության կայքը խափանվել է
ԱՄՆ-ում խափանվել է զորակոչային ծառայության (Selective Service System) կայքը, ինչի պատճառն են դարձել համացանցում տարածվող հնարավոր երրորդ համաշխարհային պատերազմի հնարավորության մասին շահարկումները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Տարածվող ապատեղեկատվության պատճառով մեր կայքը խնդիրներ ունի՝ կապված թրաֆիքի աճող ծավալի հետ»,- նշված է գերատեսչության թվիթերյան հաղորդագրության մեջ:
Չնայած ԱՄՆ բանակը 1973 թվականից ամբողջությամբ հավաքագրվում է պայմանագրային հիմքով, մոբիլիզիացիայի դեպքում քաղաքացիների որոշ կարգի խմբեր զորակոչի ենթակա են: Զորակոչվողների ցուցակը կարելի է ստուգել ծառայության կայքում:
Ավելի վաղ «Թվիթերում» առավել տարածված հեշթեգերի թվում էր հայտնվել #WWIII-ը («երրորդ համաշխարհային պատերազմ»): Մեկ օրից պակաս ժամկետում համացանցի օգտատերերը հրապարակել են այս թեմայով ավելի քան 3 մլն հաղորդագրություն:
«Երրորդ համաշխարհայինի» թեմայի շուրջ իրարանցումը հրահրել է Բաղդադում իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի զոհվելու հանգամանքը: Դրանից բացի, ավելի ուշ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Իրանի դեմ հետագա ռազմական գործողությունների պատրաստակամության մասին:
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղուդս» հատուկ ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սոլեյմանին զոհվել էր Բաղդադի օդանավակայանի շրջանում ԱՄՆ հրթիռային հարվածի հետեւանքով: Հարձակումը թույլատրել է Դոնալդ Թրամփը, որը գեներալին անվանել է «աշխարհի թիվ մեկ ահաբեկիչ»՝ նրան մեղադրելով ամներիկացի դիվանագետների եւ զինծառայողների վրա հարձակումներ նախապատրաստելու մեջ:
Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին խոստացել է վրեժխնդիր լինել Ղասեմ Սոլեյմանիի մահվան համար:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց