Իրանը Գերմանիային մեղադրել է ԱՄՆ պետական ահաբեկչությանն աջակցելու մեջ
Իրանը Գերմանիային մեղադրել է ԱՄՆ պետական ահաբեկչությանն աջակցելու մեջ: Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Սեյեդ Աբաս Մուսավին հայտարարել է, որ լեգենդար գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության հետ կապված Բեռլինի դիրքորոշումը վկայում է տարածաշրջանում տեղերում իրողություններին նրա անտեղյակության մասին, փոխանցում է Mehr-ը:
«Այդպիսի մեկնաբանությունները ցույց են տալիս, որ Բեռլինն անտեղյակ է տարածաշրջանում տեղերում իրողություններին եւ դիտավորյալ կամ ոչ դիտավորյալ աջակցում է Միացյալ Նահանգների պետական ահաբեկչությանը»,- նշել է նա:
«Իրանը կարծում է, որ Գերմանիայի կառավարության կողմից ԱՄՆ դաժան եւ միակողմանի գործողություններին աջակցությունը, որոնք հակասում են միջազգային իրավունքին, այդ գործողություններին մասնակցություն է, եւ Իրանը Գերմանիայի կառավարությանը հիշեցնում է ԻՊ-ի դեմ պայքարում գեներալ Սոլեյմանիի առանցքային դերակատարման մասին, որի շարունակվող գոյությունը կարող էր սպառնալ նույնիսկ Եվրոպայում անթիվ-անհամար մարդկանց կյանքին»,- ասել է Մուսավին:
Ավելի վաղ Գերմանիայի կառավարության ներկայացուցիչը հայտարարել էր, որ գեներալ Սոլեյմանիի վրա ԱՄՆ հարվածը «Իրանի կողմից ռազմական սադրանքների արձագանքն է»: «Ամերիկյան գործողությունները Իրանի կողմից ռազմական սադրանքների շարքի արձագանքն են, որոնց պատասխանատվությունը կրում է Իրանը»,- հայտարարել էր նա:


















































ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր