Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համար ՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանը Մինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացում Զելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել Դուբլինում Ազգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվեն Անցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթել Ուսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել է Nvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJ Կաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրով Բոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասին ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի

Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համարՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանըՄինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացումԶելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել ԴուբլինումԱզգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվենԱնցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթելՈւսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել էNvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJԿաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրովԲոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասինԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանիCOP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահներըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցԱյս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի էՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինԵրևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման համար ՀՀ-ին 45 մլն եվրո կհատկացվիՇատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. ՓաշինյանԺամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունըԱռաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՈրոշ դրվագներով անհամաձայնություն ունեմ. Սոնա Ղազարյանը՝ Արմեն Գրիգորյանի հոդվածի մասինTRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբԱրքայազն Ջորջի ստեղծած նկարը տեղ է գտել Country Life ամսագրի հատուկ համարումԿձևավորվի անշարժ գույքի հասցեների պաշտոնական էլեկտրոնային տեղեկատվական բազաԱդրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրությունը հավերժ է. Յըլմազ2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվիՄանչեսթեր Յունայթեդի խնդիրները թիմին ուղեկցում են նաև խաղադաշտից դուրսԶանգվածային ծեծկռտուք Աբու ԴաբիումԲալիստիկ հրթիռներ են արտադրվում լեռներում և գետնի տակ գտնվող օբյեկտներումԳվարդիոլան կարող է նշանակվել ԱՄՆ ազգային հավաքականի գլխավոր մարզիչԱյդ միավորումը միայն արագացնելու է նրանց տապալումըՉինաստանը հերքել է լրտեսության մասին ԱՄՆ-ի մեղադրանքներըԿլիմայական փոփոխություններն արագանում ենԴոնովան Փարիզյանը իմ և գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի դիտակետում էԻսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը կարող է փոխարինել Ֆլորենտինո Պերեսին Ռեալի նախագահի պաշտոնումՀայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Ուզբեկստանում173 մլն դրամի աջակցություն` Արենի տեսակի խաղողի մթերմանն օժանդակած ընկերությանըՀայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները քննարկել են մի շարք հարցերԳազանջատում` Նոր Հաճնում և Նոր Գեղի բնակավայրում Մարդու մահը քաղաքական շահարկման առարկա մի՛ սարքեք. Տարոն Չախոյանը՝ Արսեն Գևորգյանի մասինՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 12.11.2026 (տեսանյութ)Խցանում առաջացնող իրավախախտումների մասով Ոստիկանությունը էականորեն խստացրել է վարչարարությունը. ՆԳՆ խոսնակՎենսը դիտարկում է Իրանի ուժային կառույցների հետ ուղղակի բանակցություններ անցկացնելու հնարավորությունը. Wall Street JournalՄաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կարգելվի կանգառըԿանադան կարգելի ռուս և բելառուս մարզիկների մուտքը երկիրՆաիրիի համայնքային ոստիկանները ավտոմեքենայից գողության դեպքեր են բացահայտել (տեսանյութ)Այն դիրքորոշումը, որ ՀԱՊԿ-ն ունի տարածաշրջանային պետությունների նկատմամբ, անընդունելի էՄատենադարանի հարակից տարածքը ավտոկայանատեղիի չի վերածվիի՞նչ գնային փոխոխություն կա Հայաստանի սպառողական զամբյուղումԵրևանի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդին (տեսանյութ)
Աշխարհ

ԱՄՆ-ին խորթ չէ քաղաքական սպանությունների մութ արվեստը

ԱՄՆ կառավարությանը խորթ չէ քաղաքական սպանությունների մութ արվեստը: Տասնամյակներ շարունակ օգտագործել է իր թշնամիներին վերացնելու բարդ մեթոդներ՝ սկսած 1960-ական թվականներին Կոնգոյից Պատրիս Լումումբային սպանելու փորձ կատարելու համար մահացու թույնով զինված քիմիկոսին ուղարկելուց մինչեւ թունավոր հաբերը, որոնք ավելացվել էին կուբացի առաջնորդ Ֆիդել Կաստրոյի կերակրին, նշում է The Guardian-ը:

Բայց իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը տարբերվում է: Դրա յուրահատկությունը ոչ միայն սպանության եղանակն է, այլ դրա կատարման հանդգնությունը եւ իրավաբանական նրբությունների ու մարդկային զոհերի ակնհայտ լիակատար անտեսումը:


«ԱՄՆ-ն չի կատարում բաց օդում բարձրաստիճան պետական ծառայողների սպանություններ»,- նշել է Վաշինգտոնի Մերձավոր Արեւելքի ինստիտուտի ավագ գիտաշխատող Չառլզ Լիսթերը՝ հիշեցնելով, որ Սոլեյմանին Իրանում հոգեւոր առաջնորդից հետո երկրորդ ամենաազդեցիկ մարդն էր:

Սպանության վերաբերյալ Դոնալդ Թրամփի չարախինդ թվիթները՝ այդ գործողություներն արդարացնելու եզակի փորձերի համակցությամբ հանգեցրին նրան, որ ԱՄՆ-ին մեղադրում են այն հանցագործությունների մեջ, որոնք սովորաբար վերագրում են իրենց թշնամիներին: Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը սպանությունը դատապարտել է որպես «միջազգային ահաբեկչության ակտ»:

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտից քաղաքագետ Վիփին Նարանգը կարծում է, որ այս սպանությունը «զսպող չէր, այլ գլխատող»:

Վերջին կես դարում ԱՄՆ միջամտությունների պակաս չի եղել, որը փորձել է, իսկ որոշ դեպքերում հաջողել չափազանց կասկածելի իրավական կամ էթիկական մեթոդներով արտասահմանցի հակառակորդներին վերացնելու գործում: Երկիրը խոստովանել է, որ Կաստրոյի վրա կատարել է ոչ պակաս 8 մահափորձ, չնայած իրական թիվը, հավանաբար, շատ ավելի մեծ է:

«Սպանել հույսը. ԱՄՆ եւ ԿՀՎ ռազմական գործողությունները Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներից ի վեր» գրքի հեղինակ Ուիլյամ Բլումը մատնացույց է անում մի ամբողջ շարք ամերիկյան մեղքեր, որ առաջացել են ներխուժումներով, ռմբակոծություններով, կառավարությունների տապալմամբ, սպանություններով եւ մահվան էսկադրոններով: «Սա գեղեցիկ պատկեր չէ»,- եզրակացություն է կատարում նա:

1960-ական եւ 70-ական թվականներին ԿՀՎ-ն այնքան անվերահսկելի էր գործում, որ 1975 թվականին Եկեղեցական կոմիտեն քննում էր արտասահմանցի առաջնորդների դեմ մահափորձերի բազմաթիվ փորձերը, ներառյալ Լումումբայի, Դոմինիկյան Հանրապետությունից Ռաֆայել Տրուխիլյոյի, վիետնամցի Նգո Դին Դյեմայի եւ իհարկե՝ Կաստրոյի դեմ: Արդյունքում նախագահ Ֆորդը ԱՄՆ-ին արգելեց մասնակցել արտաքին քաղաքական սպանություններին:

Սակայն 1976 թվականից ԱՄՆ-ն շարունակում է մասնակցել արտասահմանցի առաջնորդների ոչնչացման ջանքերին կամ մեղադրվում է դրանց մեջ:

Ռոնալդ Ռեյգանը 1986 թվականին սկսեց Մուամար Քադաֆիի Լիբիայի ռմբակոծությունները: Դեռեւս 2 տարի առաջ Հյուսիսային Կորեան պնդում էր, որ ԿՀՎ-ն փորձել է սպանել Կիմ Չեն Ընին:

Բայց արդի դարաշրջանում համանման դեպքերի մեծամասնությունը թաքցվել է: Եթե դրանց մասին հրապարակայնորեն խոսում էին, ապա դա, որպես կանոն, վերաբերում էր ոչ պետական սուբյեկտներին, որոնք գործել են աշխարհազորում կամ զինյալների խմբավորումներում, ինչպիսին «Իսլամական պետությունն» է:

Նախագահներ Օբաման եւ Թրամփը վիթխարի փիառ հաղթանակներ գրանցեցին, երբ հետեւում էին Ուսամա բեն Լադենի եւ ԻՊ առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադիի սպանություններին:

ԿՀՎ-ն 2008 թվականին ձեռք ձեռքի աշխատում էր իսրայելական Մոսադի հետ, որպեսզի սպանեն «Հիզբոլլահի» բարձրաստիճան առաջնորդ Իմադ Մուգնիային: Նրանք իրենց ջանքերի ընթացքում հնարավորություն ունեին դրոնի մեկ հարվածով ոչնչացնելու ոչ միայն Մուգնիային, այլեւ Սոլեյմանիին: Ի վերջո, գործողությունը չեղարկվեց, որովհետեւ ԱՄՆ կառավարությունն արգելափակեց այն հիմնավորմամբ, որ այն կարող է տարածաշրջանը լրջորեն ապակայունացնել:

Նոտր Դամ համալսարանի միջազգային իրավունքի պրոֆեսոր Մերի Էլլեն Օ՛Քոնելը ուղիղ գիծ է անցկացնում ԱՄՆ նախկին վարչակազմերի եւ Թրամփի անկանխատեսելիության միջեւ: Նա նշել է, որ 2000 թվականին անօդաչուների ի հայտ գալը ԱՄՆ-ին դրեց սայթաքուն ճանապարհի վրա:

Դրոնի առաջին ծավալումը որպես սպանության գործիք պատվիրել է Բիլ Քլինթոնը բեն Լադենին ոչնչացնելու փորձ կատարելիս: Առաջին հաջող «թիրախային սպանությունը», ինչպես այն հիմա անվանում են, տեղի է ունեցել դրանից կարճ ժամանակ անց Եմենում՝ Բուշի վարչակազմի օրոք:

Օբաման սպանության նպատակով դրոնների օգտագործման հաճախությունը 10 անգամ մեծացրել է՝ միաժամանակ ձգտելով դրանց հաղորդել իրավաբանական պատկառելիություն՝ «սպանությունների վերաբերյալ ներքին գաղտնի հասցեական գրառումների» միջոցով: Այդ փաստաթղթերում պնդում կա, որ միջազգային իրավունքում անօդաչուներով սպանություններն արադարացվել են որպես ապագա ահաբեկչական հարձակումներից ինքնապաշտպանություն. հիմնավորում, որը լայնորեն հենվում էր ՄԱԿ Կանոնադրության սխալ մեկնաբանության վրա:

«Օբամայի ժամանակներից սկսած տեղի է ունեցել միջազգային իրավունքի մշտական ողողում,- ասել է Օ՛Քոնելը: - Սոլեյմանիի մահը իրենով նշանավորում է հաջորդ թուլացումը. մենք լանջով ներքեւ ենք շարժվում դեպի բացարձակապես անօրինական իրավիճակ»:

Նա հավելել է, որ ԱՄՆ-ին հիմա մնացել է անել միայն մեկ քայլ. «Օրենքն ամբողջությամբ անտեսել: Անկեղծ ասած՝ ես կարծում եմ, որ նախագահ Թրամփը դա արդեն արել է. նրա միակ փաստարկն այն էր, որ Սոլեյմանին վատ տղա էր, եւ այդ պատճառով ստիպված էին նրան սպանել»: