ԱՄՆ-ում փախստական բանտարկյալին բռնել են փախուստից 40 տարի հետո
ԱՄՆ-ում փախստական կալանավորին բռնել են փախուստից 40 տարի հետո։ Ինչպես տեղեկացնում է Americaru-ն, 1979 թվականին Հարավային Կարոլինայի բանտից փախած կալանավորը Նոր տարվա շեմին բռնվել է Դելավերի նահանգում։
64-ամյա Խոսե Չիկո Ռոմերոն (Jose Chico Romero) ապրում էր կեղծ անվան տակ, եւ նրան կալանավորել են դեկտեմբերի 28-ին այն բանից հետո, երբ Դուվրի ոստիկանությանը ցույց է տվել կեղծ անձնագիրը։ Ոստիկանությունը նրան ստուգում էր Առնալդո Ֆիգերոա անվան տակ, բայց նրա մատնահետքերը մատնեցին իրական անձնական տվյալների մասին։
Նա նաեւ մեղադրվում է հանրային վայրում հարբեցողության, խուլիգանության, ապօրինի ներթափանցման, խարդախության մեջ։
Ռոմերոն դատապարտվել էր 18 տարվա ազատազրկման համար, եւ նրան հաջողվել է փախչել աշխատանքային բրիգադից Անդերսոն օկրուգում (Հարավային Կարոլինայի նահանգ) 1979 թվականի դեկտեմբերի 13-ին։ Նա պետք է նստի իր առաջին դատավճռից մնացած ժամկետը, այսինքն՝ մոտ յոթ տարի, գումարած նոր ժամկետը։


















































ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր