Չինաստանում տուգանել են տղամարդու, որը մետաղադրամ է նետել ինքնաթիռի մեջ հաջող վայրէջքի համար
Չինաստանում տուգանել են տղամարդու, որը մետաղադրամ է նետել ինքնաթիռի մեջ հաջող վայրէջքի համար։ Դա նրա վրա 120 հազար յուան (23 220 դոլար) է նստել։
Լու Չաոն խոստովանել է, որ մետաղադրամը նետել է Lucky Air ինքնաթիռի մեջ։ Ավիաընկերության անձնակազմը հայտնաբերել է երկու մետաղադրամ ինքնաթիռների շարժիչների մոտ։ Lucky Air 8L9960 չվերթը Անցինից ուղեւորվում էր Կունմին եւ չեղարկվել է շարժիչը զննելու համար։
Մոտ 161 ուղեւոր ստիպված դուրս է եկել ինքնաթիռից, եւ ավիաընկերությունը պետք է կեցության վայր տրամադրեր եւ փոխեր նրանց տոմսերը։
Ինչպես տեղեկացնում է South China Morning Post-ը, ավիաընկերությունը կորցրել է ավելի քան 123 հազար յուան (23 800 դոլար) այս արարքի պատճառով։ Lucky Air-ը հայց է ներկայացրել Լուի դեմ, որը կալանավորվել է ոստիկանության կողմից «հանրային կարգը խախտելու» պատճառով։
Լուն, ի պաշտպանություն իրեն, ասել է, որ Lucky Air-ը պետք է զգուշացներ ուղեւորներին, որպեսզի նրանք մետաղադրամներ չնետեն ինքնաթիռի մեջ։ Նա ասել է, որ չի կարող վճարել տեխնիկական սպասարկման ծախսերը, քանի որ դրանք «չափազանց բարձր» են։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց