Նորվեգիայում անբնական շոգ է
Նորվեգիայի արեւմուտքում անսովոր տաք է հունվարի համար։ Ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվել է Սունդալսոր գյուղում։ Օդն այնտեղ տաքացել է մինչեւ Ցելսիուսի +19 աստիճան, ինչը 25 աստիճանով բարձր է հունվարի միջին ջերմաստիճանից, տեղեկացնում է BBC-ն։
Օդերեւութաբանների խոսքով՝ սա ամենատաք հունվարն է դիտարկումների ողջ ընթացքում։ «Սա այստեղ տաք եղանակի նոր ռեկորդ է... Մարդիկ այսօր փողոց են դուրս գալիս շապիկներով»,- ասել է քաղաքային օկրուգի ղեկավար Իվոն Ուոլդը։- Այս սեզոնին նրանք սովորաբար դահուկներ են քշում»։
Ջերմաստիճանի բարձրացումն այս վայրերում կապում են ֆյոնի՝ ուժեղ, սրընթաց, տաք եւ չոր քամու հետ, որը լեռներից իջնում է հովիտ։ Սովորաբար ֆյոնը շարունակվում է մեկ օրից էլ քիչ, բայց պատահում է, որ տաք քամին փչում է մի քանի օր։ Տաք ջերմաստիճանների նախկին ձմեռային ռեկորդներ Նորվեգիայում գրանցվել են նաեւ դեկտեմբերին՝ 18,3С եւ փետրվարին՝ 18,9С։
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում