Ռուսաստանը դադարեցրել է նավթի մատակարարումը Բելառուսին
Բելառուսական ՆՎԳ-ները (Մոզիրյան ՆՎԳ-ն եւ «Նաֆտանը») մինչեւ տեխնոլոգիական նվազագույնի են հասցրել բեռնվածությունը, այժմ կնքվում են նավթի մատակարարման հունվարյան պայմանագրերը, տեղեկացնում է ԲԵԼՏԱ-ն։
«Հայրենական ՆՎԳ-ների արտադրական հզորությունների կանգնեցումը եւ սառեցումը թույլ չտալու համար մենք ստիպված ենք եղել նվազեցնել ՆՎԳ բեռնվածությունը մինչեւ տեխնոլոգիական նվազագույնը»,- ասել են «Բելնեվտեխիմ»-ում։
Կոնցեռնում հաստատել են, որ նավթի մատակարարումները Ռուսաստանից դադարեցվել են։ «Այժմ ակտիվ աշխատանք է տարվում հունվարյան պայմանագրերի կնքման ուղղությամբ»,- ասել են «Բելնեվտեխիմ»-ում։ Այնտեղ ճշտել են, որ խոսքը ՌԴ-ից եւ այլընտրանքային աղբյուրներից նավթի մատակարարումների մասին է։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դեկտեմբերի 31-ին խորհրդակցություն է հրավիրել նավթաքիմիական համալիրի ղեկավարության հետ մատակարարումների եւ նավթի վերամշակման վերաբերյալ։ Պետության ղեկավարը այն ժամանակ հանձնարարել էր առաջիկա ժամերին ավարտել Բելառուսի եւ Ռուսաստանի տնտեսվարող սուբյեկտների բանակցությունները եւ պահմանագրեր կնքել նավթի մատակարարման մասին՝ նավթավերամշակման երկու գործարանների անխափան աշխատանքի ապահովման նպատակով։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց