Թրամփի որոշումները գլոբալ ռիսկեր են առաջացնում. Տուսկ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումներն առաջ են բերում գլոբալ ռիսկեր։ Այս մասին Թվիթերում գրել է Լեհաստանի նախկին վարչապետ, Եվրախորհրդի նախկին ղեկավար, Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Դոնալդ Տուսկը։
«Եվրոպան եւ ԱՄՆ-ը պետք է ամեն գնով պահպանեն տրանսատլանտյան միասնությունը վերահաս քաղաքական երկրաշարժի առջեւ. անկախ այն բանից, որ նախագահ Թրամփի որոշումներն առաջ են բերում գլոբալ ռիսկեր, նրա մտադրությունները հստակ չեն։ Լեհաստանը պետք է ակտիվորեն պաշտպանի այդ միասնությունը»,- նշել է նա։
Մինչ այդ Պենտագոնը հաստատել էր, որ ուրբաթ հրթիռային հարված է հասցրել Բաղդադի օդանավակայանի շրջանում, ինչի հետեւանքով սպանվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (Իրանի ԶՈւ էլիտար ուժեր) «Ալ Կուդս» հատուկ նշանակության ուժերի հրամանատար Կասեմ Սուլեյմանին։ Ամերիկյան ռազմական գերատեսչության մամուլի ծառայությունը տեղեկացրել էր նաեւ, որ գործողությունն իրականացվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կարգադրությամբ։ Թեհրանը խոստացել է դաժան վրեժ լուծել գեներալի մահվան համար։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց