Իբրահիմովիչ․ «Միլանը» մնում է «Միլան», պատմությունը չես փոխի
38-ամյա շվեդ հարձակող Զլատան Իբրահիմովիչը մեկնաբանել է վերադարձն իտալական «Միլան»։
«Գերազանց հարաբերություններ ունեմ երկրպագուների հետ։ Մեր արածի 50 տոկոսը պատկանում է նրանց։ Նրանց աջակցությամբ ավելի հեշտ է հասնել արդյունքի։ Ես պատրաստ եմ խաղալ հենց հիմա։
«Լոս Անջելես Գելաքսիի» կազմում իմ վերջին խաղից հետո ինձ զանգեց Մալդինին։ Մենք քննարկեցինք իմ մարզավիճակը, ընդհանուր հարցեր։
38 տարեկանում ես ավելի շատ առաջարկներ ունեի, քան 28 տարեկանում։
Ես եկել եմ «Միլան», որպեսզի լավացնեմ իրավիճակը։ Ակումբի արդյունքներն այժմ այնքան էլ լավը չեն, բայց մրցաշրջանը սպրինտ չէ, մարաթոն է։ Պետք է շատ աշխատել եւ հավատալ։
«Միլանը» մնում է «Միլան», պատմությունը չես փոխի։ Շատ բան է փոխվել Բեռլուսկոնիի հեռանալուց հետո, բայց կարեւոր է այն, թե ինչ տեղի կունենա։ Ես դրական եմ տրամադրված եւ դրսեւորում եմ իմ հնարավորությունների 200 տոկոսը։ Եթե չհավատայի, այստեղ չէի լինի»,- Իբրահիմովիչի խոսքը մեջբերում է միլանյան ակումբի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ «Միլանը» կես տարվա պայմանագիր է կնքել Իբրահիմովիչի հետ։ Ֆուտբոլիստը «Միլանում» հանդես է եկել նաև 2010-2012 թվականներին՝ 85 խաղում խփելով 56 գոլ եւ դառնալով Իտալիայի չեմպիոն ու սուպերգավաթակիր։
Zlatan #IZBACK home


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը