Բոլթոնը շնորհավորել է Ղասեմ Սոլեյմանիի սպանության «բոլոր մասնակիցներին»
ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը շնորհավորել է իրանցի ազդեցիկ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության «բոլոր մասնակիցներին»՝ դա անվանելով «Թեհրանում ռեժիմը փոխելու առաջին քայլը»։
«Շնորհավորում ենք բոլորին, ովքեր մասնակցել են Ղասեմ Սոլեյմանիի վերացմանը։ Դա վճռական հարված էր Իրանի չարամիտ գործունեությանն ամբողջ աշխարհում։ Հույս ունեմ, որ սա Թեհրանում ռեժիմը փոխելու առաջին քայլն է»,- գրել է նա Թվիթերում։
Ինչպես հիշեցնում է CNN-ը, Բոլթոնը՝ Իրաքում պատերազմի հայտնի կողմնակիցը, հրապարակավ եւ բազմիցս կոչ է արել փոխել ռեժիմը Թեհրանում։
2019 թվականի սեպտեմբերին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անսպասելի հայտարարեց Բոլթոնին ազատելու մասին՝ նշելով, որ նա, ինչպես եւ մյուսներն աշխատակազմում, «կտրականապես դեմ է Բոլթոնի շատ առաջարկներին»։
Կարդացե՜ք նաև
Իրանցի գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանության հետեւանքները Հայաստանի եւ տարածաշրջանի համար
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց