Գերմանիա. իրավիճակը Մերձավոր Արեւելքում հասել է «թեժացման վտանգավոր կետի»
Գերմանիայի պաշտպանության նախարարությունը հրամայել է Իրաքում գերմանացի զինծառայողներին չհեռանալ իրենց ռազմակայաններից ԱՄՆ ՌՕՈւ-ի կողմից Բաղդադում իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո, տեղեկացնում է AP-ը։
Ներկայում Իրաքում 130 գերմանացի զինվոր կա։ Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Քրիստինա Ռոութսին հայտարարել է, որ սահմանափակվել են զինվորականների տեղաշարժերը Բաղդադի եւ Թաջիի ռազմական օբյեկտների սահմաններից դուրս։ Նա նշել է, որ իրաքյան զորքերի պատրաստությունը շարունակվելու է։
Գերմանիան նաեւ հայտարարել է, որ իրավիճակը Մերձավոր Արեւելքում հասել է «թեժացման վտանգավոր կետի»։
Գերմանիայի կառավարության մամուլի քարտուղար Ուլրիկե Դեմերը ԱՄՆ այս քայլը բնորոշել է որպես «ռազմական սադրանքների մի ամբողջ շարքի պատախան, որոնց համար Իրանը պատասխանատվություն է կրում»՝ նշելով լցանավերի եւ սաուդյան նավթային օբյեկտների վրա հարձակումները։
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց