Բելառուսում հաստատել են հունվարի 1-ից ռուսական նավթի մատակարարման դադարեցումը
Բելառուսական «Белнефтехим» ընկերությունը հայտարարել է հունվարի 1-ից ռուսական նավթային ընկերություններից ներկրումները դադարեցնելու մասին՝ կապված պայմանագրերի բացակայության հետ: Այս մասին հայտնում է Интерфакс գործակալությունը:
«Նավթի մատակարարումները Ռուսաստանից դադարեցվել են, ներկա պահին ակտիվ աշխատանքներ են տարվում հունվար ամսվա համար պայմանագիր կնքելու ուղղությամբ», -գործակալության հաղորդմամբ՝ ասել է ընկերության մամլո ներկայացուցիչը:
Ընկերությունից հայտնում են նաև, որ բելառուսական նավթավերամշակման գործարանները շարունակում են աշխատել դեկտեմբերին կուտակված հումքի մնացորդներով:
Գործակալության աղբյուրի խոսքով՝ ընկերությունում աշխատանքներ են տարվում նաև նավթի մատակարարման հարցում Ռուսաստանին այլընտրանք գտնելու ուղղությամբ:
Ինչպես ավելի վաղ հաղորդվում էր, Բելառուսն Ամանորի նախաշեմին չի կարողացել պայմանավորվածություն ձեռք բերել ռուսական կողմի հետ հունվարի մեկից նավթի մատակարարման պայմանների շուրջ:a


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց