Իրաքի վարչապետը Սոլեյմանիի սպանությունն անվանել է աղաղակող հարձակում ազգի արժանապատվության դեմ
Իրաքի պաշտոնից հեռացող վարչապետ Ադել Աբդուլ Մահդին խիստ դատապարտել է ԱՄՆ ՌՕՈւ ավիահարվածը, որի հետեւանքով զոհվել են իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանին եւ իրաքյան աշխարհազորայինների հրամանատար Աբու Մահդի ալ Մուհանդիսը, տեղեկացնում է AP-ը։
Նա կոչ է արել արտահերթ խորհրդարանի նիստ հրավիրել «անհրաժեշտ եւ պատշաճ միջոցներ ձեռնարկելու համար՝ Իրաքի արժանապատվության, անվտանգության եւ ինքնիշխանության պաշտպանության նպատակով»։ Ադել Աբդուլ Մահդին հայտարարել է, որ սպանվածները եղել են գլխավոր խորհրդանիշը «Իսլամական պետության» գրոհայինների դեմ հաղթանակի ձեռքբերման գործում։ Նա այդ հարձակումն անվանել է «ագրեսիա Իրաքի դեմ»։
«Իրաքցի պաշտոնյաների կամ բարեկամական երկրների ներկայացուցիչների լիկվիդացիոն գործողությունները (սպանությունները) Իրաքի ինքնիշխանության կոպիտ խախտում են եւ աղաղակող հարձակում ազգի արժանապատվության դեմ»,- ասել է Աբդուլ Մահդին։
Նա այդ հարձակումն անվանել է վտանգավոր էսկալացիա, որը կոչված է կործանարար պատերազմ հրահրել Իրաքում եւ տարածաշրջանում։ Նրա խոսքով՝ դա նաեւ «Իրաքում ամերիկյան զորքերի ներկայության պայմանների ակնհայտ խախտում է ԻՊ-ի դեմ իրաքյան ուժերի պայքարում։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց