Թրամփը պետք է բացատրի Սուլեյմանիի սպանության հրամանը. Ջո Բայդեն
ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը նախազգուշացրել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը «պարզապես պայթուցիկ է նետել աղբաման»՝ հրամայելով սպանել ազդեցիկ իրանցի գեներալ Ղասեմ Սուլեյմանիին Բաղդադում, տեղեկացնում է Bloomberg-ը։
«Ոչ մի ամերիկացի չի սգալու Սուլեյմանիի մահը։ Նա արժանի էր պատասխանատվության ենթարկվելու ամերիկյան զորքերի եւ տարածաշրջանում հազարավոր անմեղների դեմ հանցագործությունների համար»,- ասվում է Բայդենի հայտարարությունում։ Բայց Թրամփը «պարտավոր է ամերիկացի ժողովրդին բացատրել մեր զորքերի եւ դեսպանությունների անձնակազմերի, մեր մարդկանց եւ մեր շահերի անվտանգության ապահովման ռազմավարությունն ու պլանը ինչպես տանը, այնպես էլ արտասահմանում, եւ մեր գործընկերներին ողջ տարածաշրջանում ու նրա սահմաններից դուրս»։
«Ես կապված չեմ հետախուզության հետ, եւ շատ բան անհայտ է մնում, բայց Իրանը, հասկանալի է, կցանկանա պատասխանել։ Մենք կարող ենք հայտնվել լուրջ կոնֆլիկտի եզրին Մերձավոր Արեւելքում»։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց