Ղասեմ Սուլեյմանիին սպանողներին դաժան վրեժ է սպասվում. Խամենեի
Նրանց, ովքեր սպանել են «Ալ Ղոդս» ջոկատների հրամանատար, գեներալ Ղասեմ Սուլեյմանիին, սպասվում է «դաժան վրեժ»։ Այս մասին ասել է Իրանի գերագույն հոգեւոր առաջնորդ, այաթոլա Ալի Խամենեին, տեղեկացնում է PressTV-ն։
«Աշխարհի ամենադաժան մարդիկ սպանել են պատվարժան հրամանատարին, որը քաջաբար տարիներ շարունակ պայքարում էր չարիքի ու աշխարհի ավազակների դեմ։ Նրա վախճանը չի դադարեցնի նրա առաքելությունը, բայց հանցագործները, որոնց ձեռքերի վրա է Սուլեյմանիի եւ մյուս նահատակների արյունը, պետք է սպասեն դաժան վրեժի»,- ասվում է Խամենեիի հայտարարությունում։
«Մեր անշահախնդիր եւ թանկագին գեներալի մահը վշտալի է, բայց շարունակվող պայքարը եւ վերջնական հաղթանակի ձեռքբերումը մարդասպանների ու հանցագործների կյանքը ավելի վշտալի կդարձնի»,- ավելացրել է նա։
Խամենեին ցավակցել է իրանցի ժողովրդին եւ գեներալ Սուլեյմանիի ընտանիքին եւ եռօրյա սուգ հայտարարել ողբերգության առիթով։
Մինչ այդ Պենտագոնը հաստատել էր, որ ուրբաթ հրթիռային հարված է հասցրել Բաղդադի օդանավակայանի շրջանում, ինչի հետեւանքով սպանվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (Իրանի ԶՈւ էլիտար ուժեր) հատուկ նշանակության ուժերի հրամանատար Ղասեմ Սուլեյմանին։ Ամերիկյան ռազմական գերատեսչության մամուլի ծառայությունը տեղեկացրել էր նաեւ, որ գործողությունն իրականացվել


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց