ԱՄՆ-ն հայտարարել է իրանցի գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանության մասին. Իրանը խոստացել է վրեժ լուծել
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը «ԱՄՆ-ի կողմից միջազգային ահաբեկչության ակտ» է անվանել «Ալ Ղոդս» ջոկատների հրամանատար, գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանությունը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«ԱՄՆ-ի կողմից միջազգային ահաբեկչության ակտը՝ ուղղված գեներալ Սուլեյմանիի (սպանությանը) եւ «Իսլամական պետության», «Ջեբհաթ ան Նուսրայի», «Ալ Քաիդայի» ու մյուսների դեմ պայքարող ամենաարդյունավետ ուժի գեներալին սպանած ակտը չափազանց վտանգավոր է եւ հիմար թեժացման կհանգեցնի»,- գրել է Զարիֆը։ Նա նաեւ ընդգծել է, որ ԱՄՆ-ը պատասխանատվություն է կրելու իրանցի զորահրամանատարի սպանության հետեւանքների համար։
Մինչ այդ Պենտագոնը հաստատել էր, որ ուրբաթ հրթիռային հարված է հասցրել Բաղդադի օդանավակայանի շրջանում, ինչի հետեւանքով սպանվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (Իրանի ԶՈւ էլիտար ուժեր) հատուկ նշանակության ուժերի հրամանատար Ղասեմ Սուլեյմանին։ Ամերիկյան ռազմական գերատեսչության մամուլի ծառայությունը տեղեկացրել էր նաեւ, որ գործողությունն իրականացվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կարգադրությամբ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց