Հնդկաստանի հյուսիսում արտասովոր ցուրտ է
Հնդկաստանի հյուսիսում արտասովոր ցուրտ եղականը հանգեցրել է հարյուրավոր չվերթների չեղարկմանն ու դպրոցների փակմանը: Անցած երկուշաբթի Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում ամենացուրտ օրն էր վերջին 119 տարվա ընթացքում, երբ օդի ջերմաստիճանը 9.4 աստիճանից ցածր էր, ինչը շուրջ 20 աստիճանով ցածր է դեկտեմբերի միջին ցուցանիշից, հաղորդում է NYT-ը:
Տարածաշրջանում կենտրոնացված ջեռուցումը հազվադեպ է հանդիպում, եւ բազմաթիվ անպատրաստ բնակիչներ շտապել են գնել տաք հագուստ: Հանգստյան օրերին թոքաբորբով հիվնանդները հեղեղել են հիվանդանոցները:
Հնդկաստանի օդերեւութաբանական վարչությունը տեղեկացրել է, որ Նյու Դելիում եւ հարեւան նահանգներում քամու դանդաղումը նպաստել է օդի աղտոտվածության բարձրացմանը: Նոր տարվա սկզբին մայրաքաղաքում աղտոտվածության մակարդակը հասել է այնպիսի մակարդակի, որը ավելի քան 20 անգամ գերազանցում է այն, որն Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը համարում է վտանգավոր:
Մառախուղը փաստացի այնքան խիտ է, որ դառնում է բազմաթիվ ՃՏՊ-ների եւ փողոցներում խցանումների պատճառ: Հարյուրավոր չվերթներ եւ գնացքներ հետաձգվել են կամ չեղարկվել վատ տեսանելիության պատճառով:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց