Աշխարհաքաղաքական լարվածությունը «կմեծանա» եւ իր դերը կունենա ԱՄՆ-ի ընտրություններում
2020 թվականը, անշուշտ, սկսվել է ԱՄՆ-ի եւ Իրանի հարաբերություններում լարվածության բռնկումից Իրաքում բողոքի ցույցերի ֆոնին, եւ փորձագետները կարծում են, որ աշխարհագրական անկայունությունը միայն վատթարանում է այս տարի, հատկապես նոյեմբերի ԱՄՆ-ի ընտրությունների նախօրեին։
«Ես կարծում եմ, որ 2020-ը կլինի մեծ տուրբուլենտության, աշխարհաքաղաքական լարվածության ավելի մեծ ինտենսիվության տարի, եւ դա մեծ դեր կխաղա Դեմոկրական կուսակցության փրայմերիզում, ինչպես նաեւ 2020-ի ընտրություններում»,-համարում է պրոֆեսոր Ինդերջիթ Փարմարը, հաղորդում է CNBC-ը։
«Վերջին երեք տարիները ցույց են տվել, որ ԱՄՆ-ը բեւեռացված է․ գրեթե յուրաքանչյուր քաղաքական ինստիտուը տրամադրված է ընդդեմ մյուսի միեւնույն քաղաքական համակարգի շրջանակում․․․Մեր նախագահը դեմ է Կոնգրեսին, Ներկայացուցիչների պալատը՝ Սենատին, կուսակցություն՝ մյուս կուսակցությանը։ Ես կարծում եմ, որ տուրբուլենտությունը կշարունակվի եւ կուժգնանա»,-ասել է նա։
2019 թվականը բնութագրվել է աշխարհաքաղաքական ցնցումներով ամբողջ աշխարհում ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ առեւտրի հարցով (ինչպես նաեւ ԱՄՆ-ի եւ մյուս առեւտրային գործընկերների միջեւ, ինչպիսին է Եվրոպան)։ ԱՄՆ-ը եւ Սաուդյան Արաբիան մեկուսացրել են եւ ճնշում գործադրել իրենց մրցակից Իրանի վրա։ ԱՄՆ-ի եւ Իրանի հարաբերություններում լարվածությունը սրվել է հունվարի 1-ին, երբ նախագահ Դոնալդ Թրամփը հնչեցրել է սպառնալիքներ Թեհրանի հասցեին Իրաքում ԱՄՆ-ի դեսպանատան վրա հարձակումից հետո։
Ընտրողներն աշխահրաքաղաքական ոլորտում մեծ ուշադրությամբ կհետեւեն Չինաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ առեւտրային համաձայնագրի առաջին փուլի կենսագործունեությանը եւ ԱՄՆ-ի ու Իրանի միջեւ լարվածությանը։
Թրամփի իմփիչմենթը կդառնա ամենաշատ տարաձայնություններ առաջացնող գործընթացը ճիշտ այնպես, ինչպես նաեւ դեմոկրատների փրայմերիզը, որը կորոշի նախագահի թեկնածուին առաջիկա ընտրությունների համար։
Ջո Բայդենը, Բերնի Սանդերսը եւ Էլիզաբեթ Ուորենը համարվում են առաջնորդներ, ինչպես նաեւ Փիթ Բութիգեգը, որին հաջողվել էր հավաքել նվիրատվությունների տեսքով 76 միլիոն դոլար նախընտրական մրցարշավին մասնակցելու պահից ի վեր։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց