Ռուսական պետական ՀԸ-ներն արգելափակել են Պուտինի ամանորյա ուղերձի հավանումները ցուցադրող հաշվիչները
Ռուսաստանի պետական հեռուստաընկերությունները՝ Առաջին ալիքն ու «Россия 24» -ը YouTube-ում արգելափակել են հաշվիչները, որոնք ցույց էին տալիս՝ քանիսն են հավանել՝ like կամ dislike դրել նախագահ Պուտինի ամանորյա ուղերձի տակ: Արգելափակված է նաև մեկնաբանություններ թողնելու էջը:
Մինչ այդ` երեկ կեսօրին, երբ հաշվիչները դեռ աշխատում էին, մի շարք լրատվամիջոցներ,այդ թվում՝ «Էխո Մոսկվի» ռադիոկայանը, «Դոժդ» հեռուստաընկերությունը արձանագրել էին՝ Պուտինի ուղերձը չէր հավանել 66 հազար մարդ, հավանել էին 12 հազարը: Մասնավոր ՆՏՎ հեռուստաընկերության հաշվիչը դեռ աշխատում է, ըստ այդմ՝ Պուտինի ելույթը դուր է եկել մոտ տասը հազար մարդու, ավելի քան 47 հազարը, մինչդեռ, այն չեն հավանել:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց