Աշխարհում անվտանգություն կհաստատվի, եթե ԱՄՆ-ը վերադառնա դիվանագիտական քաղաքականությանը. Իրան
Իրանը հույս ունի, որ ԱՄՆ-ը քայլեր կձեռնարկի երկու երկրների միջեւ լարվածության խաղաղ հանգուցալուծման համար: Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահի խորհրդական Խեսամեդին Աշենը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Աշխարհում անվտանգություն կհաստատվի, եթե ԱՄՆ-ը վերադառնա դիվանագիտական քաղաքականությանը եւ կատարի իր պարտավորությունները»,-գրել է նա թվիթերյան իր էջում: Քաղաքական գործիչը հավելել է, որ, չնայած Իրանը պատրաստ է իրավիճակի ցանկացած հանգուցալուծմանը, դրա խաղաղ կարգավորման տարբերակը շատ ավելի նախընտրելի է:
Դեկտեմբերի 31-ի ցերեկը դեսպանատան դիմաց անցկացվել է բողոքի ակցիա շիիթական խմբավորումներից մեկի՝ «Քաթաիբ Հեզբոլահ»-ի ճամբարի վրա ԱՄՆ-ի Ռազմաօդային ուժերի հարձակման պատճառով, որի հետեւանքով զոհվել է 25 մարդ, վիրավորվել առնվազն 50 ապստամբ: ԱՄՆ-ի Պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Բաղդադում ԱՄՆ-ի դեսպանատան վրա հարձակումը կազմակերպել են «Իրանի ահաբեկիչներն ու դաշնակիցները»: Իրանի ԱԳՆ-ը բողոքել է ԱՄՆ-ի իշխանությունների «ռազմատենչ հայտարարությունների» առնչությամբ՝ խորհուրդ տալով նրանց հրաժարվել Թեհրանի հասցեին արված անպատասխանատու մեղադրանքներից:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց