Արաբական պետությունների լիգան կոչ է արել կանխել Լիբիայում օտարերկրյա միջամտությունը
Արաբական պետությունների լիգան կոչ է արել կանխել օտարերկրյա միջամտությունը պատերազմական Լիբիայում ռազմական եւ ծովային համաձայնագրերից հետո, որոնք ստորագրվել են Թուրքիայի եւ Լիբիայի Ազգային համաձայնության կառավարության (ԱՀԿ) միջեւ, հաղորդում է «ալ-Արաբիա»-ն:
Արաբական պետությունների լիգայի մշտական ներկայացուցիչները բանաձեւ են ընդունել, «որն ընդգծում է միջամտությունը կանխելու անհրաժեշտությունը, որը կարող էր նպաստել Լիբիայում օտարերկրյա արմատականների ժամանելուն»:
ԱՀԿ-ը հայտնել է «լուրջ մտահոգություն ռազմական էսկալացիայի առնչությամբ, որն էլ ավելի է խորացնում իրավիճակը Լիբիայում եւ սպառնում հարեւան երկրների եւ ամբողջ տարածաշրջանի կայունությանն ու անվտանգությանը»:
Թուրքիան եւ ՄԱԿ-ի կողմից ճանաչված Լիբիայի կառավարությունը նոյեմբերին ստորագրել են փոխըմբռնման հուշագիր ծովային տարածքները սահմանազատելու մասին եւ համաձայնագիր ռազմական համագործակցության մասին: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան զորք կուղարկի Լիբիա, եթե այդպիսի հարցում ստանա Լիբիայի կառավարությունից:
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց