Մայք Պոմպեոն հետաձգել է իր այցն Ուկրաինա եւ Բելառուս Իրաքում իրավիճակի պատճառով
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն հետաձգել է իր այցելությունը հինգ երկրներում, որը պետք է մեկնարկեր ուրբաթ, եւ որոշում կայացրել մնալ Վաշինգտոնում Բաղդադում ԱՄՆ-ի դեսպանատան մոտ զանգվածային բողոքի ցույցերի ֆոնին, հաղորդում է «Գոլոս Ամերիկի»-ն։
Պոմպեոն պետք է այցելեր Ուկրաինա, Բելառուս, Ղազախստան, Ուզբեկստան եւ Կիպրոս։ Ի սկզբանե այցը նախատեսվում էր կատարել հունվարի հունվարի 3-7-ին, սակայն այցը հետաձգվել է «այն առնչությամբ, որ պետքարտուղարը պետք է գտնվի Վաշինգտոնում, որպեսզի շարունակի հետեւել իրավիճակին Իրաքում եւ ապահովել Մերձավոր Արեւելքում ամերիկացի քաղաքացիների անվտանգությունը»,-հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մորգան Օրթագուսը։
Նրա խոսքով՝ այցելության նոր ամսաթվերը հայտնի կդառնան մոտ ապագայում։
Բազդադում ԱՄՆ-ի դեսպանատան հարեւանությամբ շարունակվում են կիրակի «Քաթաիբ Հեզբոլահ» կազմակերպության ուղղությամբ կատարված ամերիկյան ավիահարվածների դեմ բողոքի ցույցերը, որոնց հետեւանքով զոհվել է Ամերիկայի քաղաքացի։
Թրամփը մեղադրել է Իրանին դեսպանատան մերձակայքում անկարգությունները կազմակերպելու մեջ եւ նախազգուշացրել, որ Թեհրանը «կկրի լիարժեք պատասխանատվություն»։ Երեքշաբթի ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Մարկ Էսփերը կարգադրել է անհապաղ Մերձավոր Արեւելք ուղարկել 750 ամերիկյան զինխառայող Իրաքում իրադարձությունների կապակցությամբ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց