ԱՄՆ եւս մեկ նահանգ օրինականացրել է մարիխուանան
2020թ․ հունվարի 1-ից ամերիկյան Իլինոյս նահանգում կթույլատրվի մարիխուանայի վաճառքը, հղում անելով weedmaps.com-ին՝ հաղորդում է Lenta-ն։
Այսպիսով Իլինոյսը դարձավ ԱՄՆ 11-րդ նահանգը, որտեղ մարիխուանան ամբողջովին օրինականացված է։ Ներկայումս ԱՄՆ յուրաքանչյուր 21 տարին լրացած քաղաքացի փաստաթուղթ ներկայացնելով կարող է առանց բաղադրատոմսի գնել մարիխուանա։
Հասարակական վայրերում կամ անչափահասների ներկայությամբ դրա օգտագործումն առայժմ արգելվում է։ Չիկագոյի իշխանությունները որոշել են, որ տան հետնաբակը, կամ բազմաբնակարան շենքի պատշգամբը հասարակական տարածք չեն համարվում։
Բժշկական մարիխուանայի վաճառքի 55 կետերից 35-ը թույլտվություն են ստացել եւ կսկսեն վաճառել մարիխուանա ռեկռացիոն օգտագործման համար։ Չնայած պահելն ու օգտագործելը ներկայումս օրինական է, վաճառքի թույլտվություն կտան նահանգի միայն առանձին քաղաքների վարչակազմերը։ Նյութի խտությունից կախված, դրա վաճառքից կգանձվի 10-25 տոկոս հարկ։
Արտադրողներն ու վաճառողները նշել են, որ վաճառքի առաջին օրերին միջոցներ կձեռնարկվեն, որպիսի ամբողջ մարիխուանան չգնեն զվարճանքի նպատակով օհտագործելու սիրահարները, քանի որ այն անհրաժեշտ է հիվանդ մարդկանց։ Մարիխուանան որպես դեղամիջոց ընդունում են քիմիաթերապիայի դեպքում սրտխառնոցների դեմ, ՁԻԱՀ-ով վարակվածների ախորժակի բարձրացման համար, ինչպես նաեւ քրոնիկ ցավերի եւ մկանային սպազմերի ժամանակ։


















































ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր