Թրամփը իր գոլֆ խաղալու մասին տեղեկատվության համար մեղադրել է ԶԼՄ-ներին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեղադանքներ է տեղացել լրագրողների վրա, որոնք հայտնել են, որ Իրաքում ամերիկյան դեսպանության վրա հարձակման ժամանակ ինքը գոլֆ խաղալիս է եղել։
Երեքշաբթի օրը ցուցարարները ներթափանցել են Բաղդադում ԱՄՆ դեսպանության շենք։ Պետդեպի ներկայացուցիչը ՌԻԱ Նովոստիին հայտնել է, որ ամերիկյան դիվանագետների թվում տուժածներ չկան։ ԱՄՆ-ը հարձակման մեջ մեղադրել է Իրանին։ Թեհրանը դա հերքում է։ Իրաքում դեսպանությունը պաշտպանող ծովային հետեւակայիններին օգնելու համար լրացուցիչ զորախմբեր են բերվել Քուվեյթից։
«Ֆեյքային նորությունները հայտարարել են, որ ես այսօր գոլֆ եմ խաղացել , իսկ ես չեմ խաղացել։ Ես հանդիպումներ եմ ունեցել տարբեր վայրերում եւ միաժամանակ ուշադիր հետեւել եմ Իրաքում ԱՄՆ դեսպանության շուրջ տեղի ունեցեղ իրադարձություններին։ Կոռումպացված ԶԼՄ-ները գիտեին դա, սակայն չեն հայտնել այդ մասին եւ չեն ուղղել, դա զարմանալի չէ»,- Twitter-ում գրել է Թրամփը։
Թրամփն այս օրերին հանգստանում է Ֆլորիդայի Մար-ա- Լագո կոչվող իր կալվածքում։ Լրագրողները հայտնել էին, որ Թրամփի ավտոմեքենան նկատվել է նրան պատկանող գոլֆ-ակումբի մոտ, սակայն այնտեղից Թրամփը շուտով վերադարձել է իր առանձնատուն։
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց