Կնոջ սուրբծննդյան նվերն ամուսնուն անսպասելիորեն հարուստ է դարձրել
ԱՄՆ Մերիլենդ նահանգի Թալբոթ շրջանի բնակչուհին Սուրբ Ծննդին իր ամուսնուն վիճակախաղի տոմս է նվիրել, հաղորդում է Lenta-ն՝ հղում անելով UPI-ին:
51-ամյա Դեյրդրե Սթոուքսը նշել է, որ նման նվերներ է գնում իր հարազատների համար Սուրբ Ծննդին: «Այս անգամ եւս վիճակախաղի տոմս գնեցի: Ամուսնուս նվիրած տոմսերից մեկը երջանիկ տոմս դարձավ»,- հիշում է նա:
Արդյունքում տղամարդը հարստացել է. շահումը եղել է 50 հազար դոլար:
Նրա խոսքով՝ շահումն իր ընտանիքին կօգնի վերականգնվել տոնական օրերի խոշոր ծախսերից հետո:
Նոյեմբերին հաղորդվել է, որ Սասկաչեւան նահանգի բնակիչը վիճակախաղի տոմս է նվեր ստացել եւ շահել է 1 մլն կանադական դոլար: Նա մտադիր է գումարը ծախսերը պարտքերը փակելու համար, իսկ մի մասը ծախսել երեխաների կրթության վրա:


















































ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր