«Ես ժամանակս չէի վատնի Թրամփի հետ խոսելու վրա». Գրետա Թունբերգ
Կլիմայական փոփոխությունների հարցերով հայտնի ակտիվիստ Գրետա Թունբերգը BBC Radio 4-ին տված հարցազրույցում անդրադարձել է ավելի վաղ Նյու Յորքում կլիմայական փոփոխությունների հարցերով կայացած ՄԱԿ-ի համաժողովի շրջանակում իր մասնակցությանը:
Տասնվեցամյա շվեդուհին, պատասխանելով այն հարցին, թե համաժողովի շրջանակում հանդիպման հնարավորության դեպքում ինչ կասեր ԱՄՆ նախագահ Դոնադ Թրամփին, որն իր երկիրը դուրս է բերել Փարիզի կլիմայական համաձայնագրից, ասել է.«Ակեղծ ասած՝ չեմ կարծում, որ ինչ որ բան կասեի: Ակնհայտ է, որ նա չի լսում ո՛չ գիտնականներին, ո՛չ փորձագետներին, ապա ինչո՞ւ պետք է ինձ լսի: Հավանաբար, ես ոչինչ չէի ասի, ժամանակս չէի վատնի դրա վրա»:
Հիշեցնենք, որ 16-ամյա Գրետա Տունբերգը համաշխարհային էկոլոգիական շարժման առաջնորդն էր դարձել ՄԱԿ-ի կլիմայի հարցերին նվիրված գագաթնաժողովում իր ելույթից հետո, որի ժամանակ մեղադրել էր երկրների ղեկավարներին և պաշտոնյաներին՝ կլիմայական ճգնաժամը կանխելու համար անհրաժեշտ քայլեր չձեռնարկելու և գիտական փաստերն արհամարհելու համար, որոնք հաստատում են վերահաս էկոլոգիական աղետը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց