Հռոմի պապը կոչ է արել թողնել սմարթֆոններն ու խոսել ընտանիքի հետ
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել մարդկանց թողնել սմարթֆոններն ու խոսել ընտանիքի հետ: Նա հիշեցրել է ընտանիքի անդամների հետ շփվելու անհրաժեշտության մասին, ինչպես դա արել են Հիսուսը, Մարիամն ու Հովսեփը, հաղորդում է Lenta-ն՝ հղում անելով BBC-ին:
«Մենք պետք է շփումը վերադարձնենք մեր ընտանիքներ»,- ասել է Հռոմի պապը Վատիկանում Սուրբ Պետրոսի հրապարակում իր ելույթի ժամանակ:
Նա հիշեցրել է Հիսուս Քրիստոսի ընտանիքի մասին, որի անդամները աղոթել եւ աշխատել են միասին, խոսել են միմյանց հետ: «Ես հարց եմ տալիս ինձ՝ ձեր ընտանիքներում դուք շփվու՞մ եք, թե նման եք այն երեխաներին, որոնք նստած են ընթրիքի սեղանի շուրջ եւ նամակագրություն են վարում միմյանց հետ»,- ասել է Հռոմի պապը:
Ավելի վաղ Հռոմի պապը խնդրել է մարդկանց բարձրացնել գլուխները, այլ ոչ թե հեռախոսները՝ լուսանկարվելու համար: Միեւնույն ժամանակ, նա սոցցանցերի ակտիվ օգտատեր է: Նրա Twitter-ն ունի 17 մլն հետեւորդ, իսկ Instagram-ը՝ ավելի քան 6 մլն:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց