Լատվիայում պահանջել են ռուսերեն խոսելու դեպքում գումար վճարել
Ռիգայի ռուսախոս բնակիչների ու այցելուների համար պետք է սահմանել լատիշերենի թարգմանչի վճարովի ծառայություններ հանրային վայրերում եւ մասնավոր ընկերություններում, հայտարարել է Լատվիայի մայրաքաղաքի դումայի Նոր պահպանողական կուսակցության պատգամավոր Էվա Մարտուժան, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։
Նրա խոսքով՝ լատիշերեն չիմացող մարդիկ պետք է թարգմանիչ փնտրեն եւ հինգ րոպեի դիմաց տասը եվրո վճարեն մասնագետին ռուսերեն խոսելու համար։
«Ի՞նչ արժե լատիշերենից ռուսերեն սինքրոն թարգմանության տասը րոպեն։ Հարկը կազմում է տասը եվրո հինգ րոպեի դիմաց։ Ժամանակն է ուղղել հին սխաներն ու թույլ տալ լատիշներին սուպերմարկետներում, բոլոր հանրային վայրերում եւ մասնավոր ընկերություններում սահմանել վճարման այդ տեսակը։ Չգիտես լեզուն՝ փնտրիր թարգմանչի։ Իսկ թարգմանչի աշխատանքի դիմաց պետք է վճարել»,-գրել է նա թվիթերյան իր էջում։
Լատվիայում միակ պետական լեզուն լատիշերենն է։ Ռուսերենը, որը մայրենի լեզու է բնակչության գրեթե 40 տոկոսի համար, ունի օտար լեզվի կարգավիճակ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց