Համացանցում հրապարակվել է ազատ արձակված ուկրաինացիներին դիմավորելիս Զելենսկու հուզմունքը պատկերող տեսանյութը
Ուկրաինայի նախագահի գրասենյակը ֆեյսբուքյան էջում հրապարակել է Կիևի «Բորիսպոլ» օդանավակայանում դեկտեմբերի 29-ին Դոնբասից վերադարձած ուկրաինացիների դիմավորումը պատկերող տեսանյութը:
Ինչպես գրում է Корреспондент-ը, հոլովակն իրենից ներկայացնում է տարբեր կադրերից բաղկացած շարք, որում երևում են ազատ արձակված գերիների հարազատների սպասումներն ու նրանց հանդիպումը սիրելիների հետ: Բացի այդ, նրանց դիմավորելու էին եկել նաև երկրի առաջին դեմքերը, այդ թվում՝ նախագահ Վլադիմիր Զելենսկին:
Հոլովակում տեղ են գտել նաև Զելենսկու հուզմունքը պատկերող կադրերը՝ «արցունքն աչքերին»:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 29-ին երկու կողմերում պահվող անձանց փոխանակում է տեղի ունեցել Դոնբասի և Կիևի միջև: 81 մարդ է ազատ արձակվել, որոնցից 76-ը վերադարձել են Ուկրաինա:



















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց